Posted in Գրականություն

Գրականության քննություն

Այսօր տեղի ունեցավ գրականության քննությունը: Բոլորս շատ լավ էինք տրամադրված և լարվածություն չկար: Ինձ ընկավ 5-րդ տոմսը և ուրախ էի, քանի որ այդ պատմվածքը շատ էի հավանել և պատրաստ էի ներկայացնելու: Բոլոր տեքստերնել շատ լավն էին և իրենց մեջ կար շատ խորը իմաստ: Գրականության քննությունը միակներ, որ շատ հանգիստ ընթացավ: 

Posted in Պատմություն

Պատմության քննություն

Այսօր ես հանձնեցի «Հայոց պատմություն» առարկայի բանավոր քննություն: Անկեղծ ասած, սկզբում այդքան լարված չէի, բայց երբ սկսեցի խոսել, մի փոքր լարվեցի և իրադարձությունները խառնեցի իրար, բայց ինձ հաջողվեց մտքերս հավաքել, ներկայացնել բլոգս և պատասխանել ընկեր Վարդանի հարցերին։
 Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցչին` ընկեր Վարդանին՝ մեզ հետ լավ, անմիջական  հարաբերությունների մեջ մտնելու և մեզ ամեն հարցով օգնելու  համար:

Posted in Ճամբար, Առանց կարգի

Ռազմամարզական ճամբար Արատեսում

Ճամբարի ավարտից հետո ուղևորվեցինք դեպի Արատես` ռազմամարզական ճամբարի 5-օրյա: Այդ 5օրը այնքան արագ անցավ, որ բոլորիս մոտ կար ցանկություն էլի մնալու: 

Սկսենք սկզբից: Առավոտյան հավաքվեցինք և ուղևորվեցինք դեպի Վայքի զորամաս, ճանապարհը շատ հավես անցավ, քանի որ հիանալի խումբ էր: Զորամասում մեզ շատ լավ դիմավորեցին, ցույց տվեցին զորամասի ամբողջ տարածքը: Ծանոթացրեցին որոշ զինամթերքների հետ, լսեցինք և նայեցինք իրենց քայքը ու երգը զորամասի տարածքով: Մի քանի զինվորներ մեզ հետ շրջեցին և պատասխանեցին մեր բոլոր հարցերին: Նաև հասցրեցինք ճաշել զորամասում և կասեմ, որ շատ համեղ էր սնունդը ուրախ եմ, որ մեր զինվորները ուտում են համեղ ուտեստներ: Հետո գնացինք զինվորների մարզահրապարակ մեր տղաները նույնպես մարզվեցին: Իսկ հետո զինվորական մեքենայով գնացինք հրաձգարան: Այնտեղ ծանոթացանք երկու զինվորի հետ` Սուրենի և Արմանի և նրանք մեզ սովորեցրեցին կրակել: Ունեինք ազատ ժամանակ, մինչև զենքերը կբերեին և սկսեցինք զրուցել տարբեր թեմաներից, քանի որ առաջին անգամ էինք զորամասում կիսվեցինք մեր տպավորություններով: Իրենց մնացել էր հաշված օրեր, որպեսզի տուն վերադառնան: Իրենք սկսեցին պատմել իրենց ծառայողական կյանքից, պատմեցին և ուրախ և տխուր պահեր: Նրանք ամեն բանով փորձում էին օգնել և իրենց մոտ ստացվում էր: Եկավ ժամանակը կրակելու: Հագանք համապատասխան հագուստ, հագուստը մոտ 10կգ էր, իսկ զենքը 3կգ և հերթով սկսեցինք կրակել AKM տեսակի ինքնաձիգով: Ինձ կրակել սովորեցրեց Սուրենը, մանրամասն բացատրեց թե ինչպես պետք է ճիշտ բռնել զենքը և կրակել: Բոլորս կրակեցինք և մի փոքր զրուցելուց հետո շարժվեցինք դեպի Արատես: 

Արատեսի գեղեցկության մասին խոսքեր չկան, կարծես դրախտում լինեիր: Օրվա տարբեր ժամերին ավելի էր գեղեցկանում:Ճանապարհին առևտուր արեցինք և գնացինք: Հասնելուն պես տեղավորեցինք իրերը ուսումնասիրեցինք վրանները, մաքրեցինք տարածքը, բաժանվեցինք ջոկատների և գնացինք ընթրիքի: Ընթրիքից հետո նստեցինք խարույկի շուրջ ընկեր Նելին կիթառ նվագեց և սկսեցինք երգել: Արդեն բոլորս բավականին հոգնած էինք, քանի որ ունեցել էինք շատ հագեցած օր և գնացինք քնելու: Առավոտյան 7:30 արդեն պետք է շարված լինեինք: Շարվելուց հետո ընկեր Գևորգի հետ գնացինք նախավարժանք անելու: Հետո հիգիենայի ժամ էր, իսկ հետո նախաճաշելու, հետո ունեինք ազատ ժամ, հավաքվեցինք մի տեղ և սկսեցինք զրուցել տարբեր թեմաներից, խաղացինք տարբեր խաղեր: Հետո ընկեր Էմանուելի և ընկեր Գևորգի հետ բարձրացանք մի սար այդքան էլ հեշտ չէր բարձրանալը, բայց ընկերների հետ չկա բարդ բան և մեկս մյուսին օգնելով բարձուացանք: Նկարվեցինք ուսումնասիրեցինք տարծքը և իջանք դեպի գետը լողալու: Լողալուց հետո գնացինք ճաշելու 2-3 սովորող լինում էր հերթապահ խոհանոցում, մինչև մյուսների գալը: Սպասեցինք մինչև հովը եղավ գնացինք գնդակով խաղալու, տարբեր խաղեր խաղալուց հետո գնացինք խարույկի շուրջ և սկսեցինք երգել: Հաջորդ օրը մեզ հյուր եկան ԱԻՆ-ի աշխատակիցներից և մեզ սովորեցրեցինք տարբեր հմտություններ: Բոլորով միասին խաղացինք ջրոցի:

Ընկեր Գևորգի հետ արեցինք նետաձգության պարապմունք: Իսկ երեկոյան մեզ միացավ նաև տիար Բլեյանը: 4-րդ օրը ամենա հագեցած օրն էր: Առավոտյան ունեցանք քայլք տիարի հետ, գետում մի փոքր թրջվելուց հետո գնացինք վրաններ փոխվեցինք և գնացինք նախաճաշելու: Ունեինք ազատ ժամանակ պարապեցինք պատմություն և կրկին եկավ ԱԻՆ-ը: Իսկ հետո գնացինք լողալու: Մինչ ուսուցիչները գնացել էին առևտուր անելու ընկեր Էմանուելի հետ պատրաստեցինք անակնկալ պար և բոլորը շատ ուրախացան: Իսկ հետո խաղացինք գնդակով: Իսկ երեկոյան սկսվեց ամենահավեսը, մեր լեզվով ասած «party»-ն բոլորս սկսեցինք պարել և ուրախանալ: Իսկ հետո սկսեցինք բոլորով ասմունքել: Վերջացնելուն պես գնացինք քնելու: Առավոտյան արթնացանք  գնացինք նախաճաշելու, հավաքեցինք մեր իրերը, տեղավորվեցինք և շարժվեցինք դեպի Սևան ճանապարհին սկսեցինք բոլորով երգել և պարել: Հասանք Սևան, շատ շոգ էր տեղավորեցինք իրերը և մտանք ջուրը: Լողալուց հետո գնացինք ճաշեցինք և նորից ովքեր ցանկացան էլի մտանք ջուրը: Լողալուց հետո փոխվեցին և շարժվեցինք դեպի Երևան բոլորս արդեն հոգնած էինք: Հասանք և վերջացավ ևս մեկ ճամբար: Անկեղծ շատ ուրախ եմ, որ մասնակցեցի ճամբարին, ում հետ այդքան մոտ չէի այս 5 օրվա ընթացքում շատ մտերմացա: 

Posted in Պատմություն

Պատմություն

Մայիսի 24-27
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․

ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էջ 148-152, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

Գյուղատնտեսությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի բնակչության հիմնական զբաղմունքը և ապրուստի միջոցը։ Հայերը հնուց ի վեր վարել են նստակյաց կյանք, զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, կառուցել են ոռոգիչ ջրանցքներ։ ՀՀ գյուղատնտեսությունն իր զարգացման ընթացքում կտրուկ փոփոխություններ է կրել հաճախակի կրկնվող սոցիալ-տնտեսական ցնցումների պատճառով։ Մինչխորհրդային Հայաստանում ձևավորվել էր տիպիկ ագրարային տնտեսություն, որին բաժին էր ընկնում զբաղված բնակչության շուրջ 85%-ը։ Հողի մեծ մասը պատկանում էր մանր սեփականատերերին։ Ապրանքային բնույթ ուներ մի քանի մշակաբույսերի արտադրությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո հողը պետականացվել է։ Գյուղացիական մանր տնտեսությունների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետական (սովխոզ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոլխոզ)։ Գյուղատնտեսությունը մյուս տնտեսության ճյուղերի պես զարգանում էր սիցիալիստական ուղիով, և արդեն 1990թ. հանրապետությունում կար սոցիալիստական տիպի 850 ձեռնարկություն ՝ սովխոզներ, կոլտնտեսություններ և միջտնտեսային ձեռնարկություններ։ Գյուղացիական խոշոր տնտեսությունները մանր, փոշիացած տնտեսությունների համեմատությամբ շատ առավելություններ ունեն։ Հեշտանում են ոռոգման միասնական համակարգի կառուցումն ու շահագործումը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացումը, քիմիացումը և գիտության նվաճումների կիրառումը։ Դա հնարավորություն է տալիս ոչ միայն անասունների մթերատվությունը, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը։ Սակայն խորհրդային ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման մեջ առկա էին որոշակի թերություններ։ Արտադրողը, չլինելով իր արտադրանքի տերը, շահագրգռված չէր արտադրանքի ավելացման, ջրի, պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մեջ։ Գյուղատնտեսական արտադրության զարգացման տեմպերը բավականին դանդաղ էին։ Դրանք չէին համապատասխանում հանրապետության բնական և տնտեսական հնարավորություններին։ 1991թ. ՀՀ անկախացումից հետո գյուղատնտեսության մեջ սոցիալ-տնտեսական նոր փոփոխություններ տեղի ունեցան։ Հաստատվեց հողի և գյուղատնտեսական մյուս արտադրամիջոցների նկատմամբ մասնավոր սեփականություն։ Լուծարվեցին սոլխոզները և կոլտնտեսությունը և հողը բաժանվեց գյուղացիական մասնավոր տնտեսությունների միջև։

Սկզբնական շրջանում նվազեց գյուղմթերքի արտադրությունը։ Շուկայական տնտեսության ձևավորմանը զուգընթաց իրականացված պետական ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության մասնագիտացման գլխավոր ճյուղերը ոչ միայն վերականգնեցին խորհրդային ժամանակների արտադրության ծավալները, այլև որոշ արտադրանքների գծով գերազանցեցին այն։ Այժմ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմում է հանրապետության 18%-ը, իսկ սննդի արդյունաբերության հետ միասին ՝ 25%-ը։

Արարատյան դաշտում, նախալեռնային ու հեռավոր սահմանամերձ շրջաններում ստեղծվում են մանր սեփականատերերի ներհամայնքային և միջհամայնքային գյուղացիական տնտեսությունների կամավոր միավորումներ ՝ կոոպերատիվներ։ Դրանց արտոնյալ պայմաններով տրվում են գյուղատնտեսական վարկեր, սահմանափակությանը, առանձնանում է բազմաճյուղ գյուղատնտեսությամբ։ Դա նախ և առաջ պայմանավորված է մեր հանրապետության բնակլիմայական պայմանների բազմազանությամբ։ Այժմ գյուղատնտեսության մեջ հաշվվում է մոտ երեք տասնյակ ճյուղ, արտադրություն։ ՀՀ-ն բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել շուրջ 100 մշակաբույս։ Անկախության տարիներին էական տեղաշարժեր են կատարվել ՀՀ-ն գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում։ Գլխավոր տեղաշարժն այն է, որ փոխվել է գյուղատնտեսության հիմնական ուղղությունների ՝ բուսաբուծության և անասնապահության հարաբերակցությունը։ Ավելի է մեծացել բուսաբուծության բաժինը։

ՀՀ գյուղատնտեսության մեջ իրենց նշանակությամբ առանձնանում են ՝

ա) ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության, արտադրական մասնագիտացումը։ Դրանք են ՝ խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը և ծխախոտագործությունը։

բ) ճյուղերը, որոնք ունեն տեղական նշանակություն։ Դրանք են հացահատիկի, կերաբույսերի և կարտոֆիլի մշակությունը, ինչպես նաև անասնապահությունը։

Գյուղատնտեսության տերաբաշխումը

Ի տարբերություն վերամշակող արդյունաբերության ճյուղըրի, ուղղակի կախման մեջ է բնական պայմաններից։ Գյուղատնտեսությունն ունի գերազանցապես տեղաբաշխում։ Գյուղատնտեսությա գլխավոր արտադրամիջոցի ՝ հողի տեղաբաշխումը կանխորոշված է բնության կողմից, ճիշտ օգտագործելու դեպքում այն ոչ միայն չի մաշվում ֆիզիկապես, այլ բարելավվում, դառնում է ավելի բերրի։

Հայաստանի տարածքում առանձնացվում են դեռևս 20-րդ դարի առաջին կեսին ձևավորված գյուղատնտեսական մասնագիտացման երեք գոտիներ։

Ցածրադիր գոտի, որը մասնագիտացել է ջերմասեր բանջարեղենի մշակության, խաղողագործության, պտղաբուծության և կաթնամսատու անասնաբուծության ուղղությամբ։
Նախալեռնային գոտին մասնագիտացել է գլխավորապես հացահատիկի, ցրտադիմացկուն բանջարեղենի մշակությամբ։
Լեռնային գոտին առանձնանում է հիմնական խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։

Posted in ENGLISH

English

NEF Reading. Making a complaint, is it worth it? slide 87/ write down all the unknown words and make up sentences. Be ready to discuss in class.

Compensation- փոխհատուցում

I was compensated in the store for the poor quality of t-shirt.

Outstanding-  ակնառու

She has outstanding debts

Goods- իրեր

We delivered some goods from Amazon.

Posted in Ռուսերեն

Русский

  • Упражнение 1. Прочитайте предложения, вставляя нужный глагол
    движения. Объясните употребление глаголов движения.
    идти – ходить

Упражнение 1.

идти – ходить

Когда я шёл в университет, я встретил сестру Антона. 2. – Где ты был? – Я
ходил в университет. 3. В прошлом году я ходил в спортивный зал каждый вторник и четверг. 4. – Почему ты сегодня шёл на рынок пешком? – Я всегда хожу на рынок пешком. 5. Я купил эти книги, когда мы пошли в новый магазин.

ехать – ездить

Мы познакомились с ней в поезде, когда я ехал в Петербург. 2. – Ты
первый раз едешь на юг? – Нет, не первый. Я часто езжаю на юг. 3. – Ты часто ездишь к родителям? 4. – Ты был в Москве? – Да, я езжал туда на каникулах.

Упражнение 2. Прочитайте предложения, вставляя глаголы пойти
или поехать в нужной форме.

  1. Елена взяла деньги и пошел в аптеку. 2. Нельсон захотел есть и пошел в столовую. 3. Он сел в такси и поехал на вокзал. 4. Вчера мы решили посмотреть новый фильм и пошли в кино. 5. Студенты сдали экзамены и поехали на экскурсию в другой город.

Упражнение 3. Скажите, что было дальше, используя глаголы
движения.

  1. Мы сели в автобус и поехали . 2. В магазине мы купили хлеб и ушли . 3. Кончились занятия, и я ушла . 4. Антон сдал экзамен и вышел . 5. Дождь кончился и мы с Антоном поехали .

Упражнение 4. Прочитайте предложения, вставляя глаголы прийти
или приехать в нужной форме.

  1. Вчера я пришел в университет в 12 часов. 2. Мой брат приехал из Петербурга на прошлой неделе. 3. Эта студентка приехала в Белгород в прошлом году. 4. Мы пришли сюда 10 минут назад. 5. Скоро ко мне приедет друг. 6. Я прийду домой поздно вечером.

Упражнение 5. Прочитайте предложения, вставляя пропущенные
глаголы движения.

  1. Друзья шли быстро, поэтому они пришли первыми. 2. Виктор шел медленно, поэтому он пришел последним. 3. Марта поздно встала, но шла в университет очень быстро, поэтому пришла вовремя. 4. Ван шел медленно, поэтому он пришел на урок позже всех. 5. Автобус ехал очень быстро, поэтому мы пришлирано. 6. Самолет прилетел в Белгород в 8 часов утра. 7. Павел плавает лучше меня, он первым пришел к берегу.

Упражнение 6 Вставьте вместо точек подходящий по смыслу глагол движения:

Вчера весь день шел дождь, а сегодня чудесная солнечная погода. 2. Моя мама не любит носить золотые украшения. 3. Этот мальчик очень плохо вел себя на уроке. 4. В кинотеатре “Москва” показывали новый американский фильм. 5. У вас плохое зрение, вам обязательно нужно носить очки. 6. Твоя новая прическа тебе очень идет. 7. Вчера на экзамене мне не не повязло. Я вытянул неудачный билет. 8. Когда на уроке интересно, время летит незаметно. 9. Моя подруга очень счастлива – она удачно вышлазамуж. 10. Саша перешла на другую работу.

 Упражнение 7. Составьте из двух простых предложений сложное с
придаточным причины:


1. Сегодня он опоздал. Его не разбудили.
2. Теперь каждый день шли дожди. Наступила осень.
3. Я буду отдыхать только в сентябре. Летом я буду работать в колхозе.
4. Она не могла подойти к телефону. У нее была высокая температура.
5. Мы не могли выполнить эту работу. У нас не было опыта.
6. У молекул воды нельзя обнаружить свойства ни свободного
кислорода, ни свободного водорода. Вода представляет собой не смесь
этих простых веществ, а химические соединения.

Упражнение 8. Закончите предложения, используя предлоги благодаря
и из-за.

1. Сестра победила в конкурсе благодаря хорошей подготовке. 2 Из-за грозы они не
пришли. 3. Мы собрали хороший урожай благодаря дождям. 4. Проезд закрыт из-за ремонта
дороги
. 5. Река пересохла из-за засухи. 6 Благодаря счастливой случайности они
встретились. 7. Студенты хорошо сдали экзамен благодаря трудолюбию. 8 Из-за плохого
настроения
 он не пошел на концерт.