Posted in Առանց կարգի

Կրակ կա սրտիս մեջ

Իմ սրտի մեջ կրակ լինում է, երբ ես նեղվում եմ, վիճում եմ, տանջում են ինձ: Ամեն մարդու սրտում կրակ կա: Տարբեր մարդ  ,,Կրակ կա սրտիս մեջ,, արտահայտությունը հասկանում է լրիվ ուրիշ իմաստով: Ես բարկանում եմ նրա համար, երբ ինձ ծաղրում են, իրենց առաջ են գցում ինչ-որ բաների մեջ, վատաբանում են և այլն: Օրինակ՝ դու առավոտյան արթնանում ես և ունես շատ լավ տրամադրություն, դպրոցում քեզնից քչփչում են, և ուզում ես պարզել, թե ինչ էին խոսում, բայց ոչ մի կերպ չի լինում, և քո տրամադրությունը կորչում է: Այդպիսի դեպքեր լինում են ինձ հետ  շաբաթվա ընթացքում երկու-երեք անգամ: Երբ ինձ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ես սկսում եմ բարկանալ, այդ ժամանակ ես զգում եմ, որ իմ սրտի կրակը կրկին վառվում է:

Leave a comment