Posted in Ճամբար 2019, Առանց կարգի

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Այսօր մենք մասնկցեցինք  առավոտյան ընդհանուր պարապմունքին դրանից հետո բարձրացանք դասարան: Ընկեր Ստելլայի ջոկատի հետ գնացինք` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, որը գտնվում էր Քանաքեռում: Թանգարանում մեզ պատմեցին նրա կենսագրությունը: Տեսանք նաև նրա գրած գրքերը, նա շատ էր ցանկանում, որ իր գրած գրքերը բոլորին հասանելի լինի, կարողանան բոլորը կարդան: Իսկ դրանից հետո մենք գնացինք նրա տուն որտեղ ապրում էր նա: Այդ տունը ուներ 4 սենյակ, և 2 մուտք: Առաջին մուտքով մտնում էին բարձր պաշտոնիաները, իսկ մյուս դռնից մտնում էին սովորական մարդիկ: Առաջինը սենյակը հյուրասենյակներ, երկրորդը հացատունը, երրորդը մառանը, իսկ չորորրդը պատշգամբը: Պտտվեցինք բոլոր սենյակներով։ Այդ տան մեջ ընդամենը 2 իր կար որը պատկանում էր Աբովյանինն դա՝  իր փոքրիկ մահճակալը և հայելին: