Posted in Ճամբար 2020, Վրացերեն, Առանց կարգի

Հայրենագիտական ճամփորդություն դեպի Աշտարակ

This slideshow requires JavaScript.

Հունվարի 16-ին ձմեռային ճամբարի շրջանակներում կատարեցինք հայրենագիտական ճամփորդություն դեպի Աշտարակ։ Քայլեցինք դեպի Կարմրավոր եկեղեցի, ջրաղաց, հին կամուրջ։ Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով։ Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին։ Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով։
Աշտարակում եղանք նաև «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարանում, այնտեղ ներկայացրեցին շոկոլադի ստեղծման պատմությունը։ Օրը շատ հետաքրքիր էր և ուսումնական։

Leave a comment