Posted in Վրացերեն, Առանց կարգի

Թբիլիսի

CF8CD5D0-9337-447A-92F9-C44F3C6729B3Թբիլիսի, հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական և խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս), Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը: Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը:

Leave a comment